«Բոլորը գիտեն, որ կիրքն արագ է անցնում»․ Գալկինը պատմել է՝ ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին

Հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը պատմել է, թե ինչպես է իրեն և երգչուհի Ալլա Պուգաչովային հաջողվում 9 տարի շարունակ երջանիկ լինել ամուսնական կյանքում։
Այս մասին նա պատմել է Արման Դավլեթյարովի հետ YouTube-ի նոր թողարկման ժամանակ։ Արտիստի խոսքով ՝ առաջին հերթին պետք է սիրել կողակցին և չխաբել միմյանց, նաև պետք չէ զուգընկերոջը համախոհ համարել։
«Բոլորը գիտեն, որ կիրքն արագ է անցնում.  ցանկացած կիրք։ Ես հավատում եմ, որ մարդու հանդեպ զգացմունքները, սերը տարիների ընթացքում չեն նվազում ու չեն կորում։ Տարիները միայն ամրացնում են զգացմունքները», – ասել է նա։
Գալկինը նշել է, որ շնորհակալ է կնոջը, որ հանդուրժում է իր պահվածքը։ Նա արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց Պուգաչովայի և այնքան էլ չի հիշում իրեն մինչև երգչուհու հետ ծանոթանալը։ Հումորիստը հավելել է, որ այժմ կինը ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը` դստեր և որդու հետ, բայց «ավել ձեռքը չի վերցնում, թեև կարող է»: Նա նշել է, որ կինը լավ տնային տնտեսուհին է և համեղ է պատրաստում: