Գոհար Ավետիսյանը վարակվել է կորոնավիրուսով

Ռուսասատանաբնակ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի Stories բաժնում հրապարակել է կարճ հոլովակներ, որոնցում ցուցադրել է Covid-19-ի դրական թեստը, ապա կիսվել է զգացողություններով։ Մինչ այդ Գոհարը մի քանի անգամ հանձնել է թեստ, սակայն պատասխանը բացասական է եղել։
Դիմահարդարը պատմել է, որ 10 օր առաջ ցավեր է ունեցել կոկորդում, այնուհետև մրսածություն, իսկ թեստն անելու օրն արդեն կորցրել է համի և հոտի զգացողությունը։
«Դիարեա, թուլություն, աչքերս են ցավում, ջերմություն չունեմ», – շարունակել է Գոհարը՝ նշելով իր մոտ առկա ախտանշանները։