Ո՞ւմ է բաժին հասել «Գիշատիչ» սիքվելում գլխավոր դերը

Հոլիվուդյան ինսայդեր Դենիել Ռիխտմանը լրագրողներին հայտնել է, որ «Գիշատչի» սիքվելում գլխավոր դերը կխաղա Դուեյն Ջոնսոնը։ Ֆիլմում դեր կստանա նաեւ Էդրիան Բրոուդին։
Ռիխտմանը նշել է, որ խոսքը ոչ թե Դեն Տրախտենբերգի, այլ ուրիշ ֆիլմի մասին է։
Էդրիեն Բրոուդիի մասնակցությամբ «Գիշատիչները» վերակենդանացնել մտադիր է ռեժիսոր Նիմրոդ Անտալը։
Ավելի վաղ ինսայդերները հայտնել են, որ մարտաֆիլմում կհայտնվի նաեւ Առնոլդ Շվարցենեգերը։
«Գիշատչի» առաջին մասը էկրաններ է բարձրացել 1987թ.-ին։ Ռեժիսորը Ջոն Մաքթիրնանն է, իսկ գլխավոր դերերը կատարել են Առնոլդ Շվարցենեգերը եւ Կարլ Ուզերսը։ Սյուժեի կենտրոնում ամերիկացի զինվորականների բախումն է այլմոլորակայինի հետ ջունգլիներում։