«Այնքան եք հոգնեցրել»․ Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է հեյթերներին - Showbiz.am

«Այնքան եք հոգնեցրել»․ Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է հեյթերներին

Տատյանա Բրուխունովան հաճախ է քննադատության ենթարկվում սոցիալական հարթակներում։ Սկզբում Եվգենի Պետրոսյանի կինը աչք էր փակում բացասական հաղորդագրությունների վրա, սակայն այժմ երգիծաբանի կինը չի լռում ու պատասխանում է հեյթերներին։

Համացանցի օգտատերերը քննադատել են Տատյանա Բրուխունովային՝ Ինստագրամի իր էջում չափազանց շատ գովազդային գրառումների համար։ Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը չի լռել և պատասխանել է չարակամներին։ «Դուք ինձ հոգնեցրել եք։ Ամեն ինչում գովազդ է երևում։ Ինչու՞ եք այստեղ մնում, եթե այդքան վատ է: Դեռ լկտիություն էլ ունեք հանդիմանելու համար»,- գրել է Տատյանան։

Շատերը Տատյանային խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել նման հաղորդագրություններին։ Բրուխունովան անմիջապես ընդգծել է, որ քննադատությանը չարձագանքելն արդեն չի ստացվում։ «Ամենից հաճախ ես ուղղակի կոպտության համար արգելափակում եմ։ Թունավորների հետ պայքարի եմ բռնվում։ Դուք խավարասերներդ ոչ թե պետք է գաք և կեղտոտեք այտեղ, այլ դիմեք հոգեթերապևտի»,- գրել է Պետրոսյանի կինը։

Բրուխունովան հաճախ է բախվում իր հասցեին բացասական վերաբերմունքի․ հեյթերներին մեկ դուր չեն գալիս նրա լուսանկարները, մեկ Տատյանայի ոճը։ Իսկ ոմանք էլ կնոջը մեղադրում են Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը քանդելու մեջ։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում` պատերազմում վիրավորված զինվորներին օգնելու համար

«System of a down» ռոք խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավք է կազմակերպում՝ աջակցելու համար Արցախում պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին։...
Ավելին