Բելառուսական ֆիլմը զրկվել է Օսկարի համար պայքարելու իրավունքից

Ռեժիսոր Վադիմ Պերելմանի «Уроки фарси» բելառուսական ֆիլմը զրկվել է Օսկարի համար պայքարելու իրավունքից, գրում է Variety-ն:

Ֆիլմի ստեղծողները, ըստ հրատարակության, չեն կարողացել հաստատել, որ կինոնկարի արտադրական թիմի մեծ մասը Բելառուսի քաղաքացիներ են:

Ֆիլմը Բելառուսի, Ռուսաստանի և Գերմանիայի կինոգործիչների համատեղ աշխատանքն է:

Դրաման, որի համաշխարհային պրեմիերան անցյալ տարի տեղի ունեցավ Բեռլինի կինոփառատոնում, պատնում է մի բելգիացի հրեայի մասին, ով հայտնվում է համակենտրոնացման ճամբարում և իրեն պարսիկ է ձևացնում: