Բորիս Գրաչևսկին արհեստական կոմայի մեջ է՝ վիճակը ծայրահեղ ծանր

Դեկտեմբերի վերջին Բորիս Գրաչևսկին հիվանդանոց էր տեղափոխվել կորոնավիրուսով։ «Երալաշի» ստեղծողը վստահեցնում էր, որ չարժե անհանգստանալ իր առողջության համար։ Սակայն այժմ ռեժիսորին բժշկական կոմայի մեջ են գցել և միացրել են ԻՎԼ ապարատին։

71-ամյա Բորիս Գրաչևսկու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Երալաշի» գեղարվեստական ղեկավարին միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին։

Նշենք, որ Բորիս Յուրյևիչի ընկերները դեռ երկու օր առաջ էին անհանգստացրել երկրպագուներին՝ հայտնելով, որ դերասանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց խոսքով՝ Գրաչևսկու մոտ թոքերի ծանր ախտահարում են հայտնաբերել, իսկ վիրուսային թոքաբորբին ավելացել է նաև բակտերիալ վարակը։