Եղիսաբեթ II թագուհին և նրա ամուսինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին և նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի հայտարարությանը։

«Թագուհին և Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ չի նշվում, թե որ ընկերության դեղամիջոցն են ընդունել միապետերը:

Ներկա պահին Մեծ Բրիտանիայում կիրառվում են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ արտադրության պատվաստանյութն ու Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca բրիտանական ընկերության ստեղծած պատվաստանյութը:

94-ամյա թագուհին և 99-ամյա դուքսը համալրել են մոտ 1,5 մլն մարդկանց շարքը, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Թագավորության տարածքում ներկա պահին պատվաստում են 80-ից բարձր տարիքի անձանց:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.9 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 79 հազարը: