Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ռայլին - Showbiz.am

Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ռայլին

84 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ռայլին, հայտնում է New York Post-ը։
Մահվան պատճառը չի նշվում։

ԱՄՆ-ում Ռայլին առավել հայտնի է «Գլխավոր հոսպիտալ» սերիալում կատարած դերով՝ ամերիկյան ամենատևական սերիալներից մեկը։ Դերասանը հեռուստաշոում խաղացել է 1984-1995թթ., 2008-2013թթ. հայտնվել էպիզոդներում։ Նշվում է, որ Ջոն Ռայլիի հայտնիության պատճառով նմանատիպ անվամբ Ջոն Քրիստոֆեր Ռայլին («Չիկագո», «Նյու Յորքի ավազակախմբերը») ռեժիսորներին խնդրել է շփոթելուց խուսափելու համար ենթագրերում իրեն նշել որպես Ջոն Սի Ռայլի։

Ջոն Ռայլին նկարահանվել է նաև «Բևեռլի Հիլզ 90210», «Կիրք», «Ով է այստեղ գլխավորը», «Դինաստիա» սերիալներում։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Տատը» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Դուբլինի 2021 թվականի միջազգային կինոփառատոնի ցանկում։ Այս...
Ավելին