«Վերջ դնելով ասեկոսեներին»․ Հրուշ Աճեմյանը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին

ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ, բյութի-բլոգեր Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Վիզաժիստը, որն աշխատում է նաև Քարդաշյան քույրերի հետ, այդ մասին հայտնել է ինստագրամյան էջում արված անկեղծ գրառմամբ։

«Ինձ համար ծայրահեղ դժվար էր այս ճանապարհի մասին պատմել բոլորին։ Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակել այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։

«Վերջ դնելով բոլոր ասեկոսերներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» վերնագրով տեսանյութում Հրուշը ներկայացրել է իր այցը գինեկոլոգի՝ նշելով, որ ցանկանում է, որ յուրաքանչյուրը և հատկապես կանայք պարբերաբար ստուգում անցնեն․ «Դա կարող է փրկել ձեր կյանքը»։ Աճեմյանը նշել է, որ ԱՄՆ լավագույն գինեկոլոգի ձեռքերում է և կասկած չունի, որ դրական ելք է լինելու։

Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է։ «Լուռ պայքարը հաղթեց»,- այս տողերով է ավարտվում տեսանյութը։