HBO-ն կնկարահանի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը - Showbiz.am

HBO-ն կնկարահանի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը

HBO Max սթրիմիմգային ծառայությամբ կհեռարձակվի «Սեքսը մեծ քաղաքում» հայտնի սերիալի շարունակությունը, այս մասին հայտնում է Variety-ն։

Դրանում կնհարականվեն չորս դերասանուհիներից երեքը, որոնք սերիալում խաղացել են գլխավոր դերեր՝ Սառա Ջեսիկա Պարկերը, Սինտիա Նիքսոնը և Քրիստին Դևիստը։ Քիմ Քեթրոլը նոր նախագծին չի մասնակցի։

Փարկերը, Նիքսոնն ու Դեւսիը հրապարակել են նոր նախագծի թիզերը։

Շարունակությունը կպատմի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոսուհիների կյանքի մասին 20 տարի անց։ Նախագիծը ստացել է «And Just Like That…» անվանումը, այն 10՝ կես ժամ տևեողությամբ էպիզոդներ կներառի։ Նկարահանումները կսկսվեն Նյու Յորքում 2021թ.-ի գարնանը։

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալն HBO-ով հեռարձակվել է 1998-2004թթ.։ 2008-2010թթ․նկարահանվել է երկու լիամետրաժ ֆիլմ։  Այն մասին, որ HBO-ն ծրագրում է նկարահանել սերիալի շարունակությունը, ոչ պաշտոնապես հաղորդվում էր 2020թ.-ի դեկտեմբերին։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ