«Ինչպես կապրեիք, եթե այս օրը լիներ ձեր վերջինը». Գրիգոր Դանիելյանն այսօր դարձավ 37 տարեկան - Showbiz.am

«Ինչպես կապրեիք, եթե այս օրը լիներ ձեր վերջինը». Գրիգոր Դանիելյանն այսօր դարձավ 37 տարեկան

Գրիգոր Դանիելյանը հունվարի 11-ին դարձել է 37 տարեկան: Դերասանը որդիների հետ է փչել տոնական տորթի մոմերը: Նա խոստովանել է՝ երբեք չի մտածել, որ տարեդարձին իր միակ ցանկությունը կլինի խաղաղությունը:
«Բայց էլի շատ բաներ կան, որոնք պակասել են մեր ազգի մեջ՝ սերը, հույսը, հավատը… Մի պահ մտածեք՝ ինչպես կապրեիք, եթե այս օրը լիներ ձեր վերջինը. կնախանձեի՞ք, կվիրավորեի՞ք, կքարկոծեի՞ք, կստեի՞ք, կբարկանաի՞ք, ի վերջո կթաղվեի՞ք մեղքերի ծովում, վստահ եմ, որ ոչ… », — Ինստագրամի իր էջում գրել է նա:

Դերասանը նաեւ հավելել է.«Սերն է պակասել, սիրեք իրար ու ասեք այդ մասին… Աղոթեք ու խնդրեք Աստծուն եւ հավատացեք՝ նա կտա այն, ինչ ուզում եք… Ուզում եմ լռել այն մասին, ինչի միջով անցել ենք… Ասելիք շատ ունեմ, բայց… Աստված պահապան մեր ազգին, փառք ու պատիվ մեր հերոսներին»:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Տատը» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Դուբլինի 2021 թվականի միջազգային կինոփառատոնի ցանկում։ Այս...
Ավելին