Մահացել է դերասան Ժակ Ենգիբարյանը - Showbiz.am

Մահացել է դերասան Ժակ Ենգիբարյանը

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Ժակ Ենգիբարյանը։ Նա 85 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։
Հանգչի՛ր խաղաղությամբ» ,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ժակ Ենգիբարյանի որդին՝ Երվանդ Ենգիբարյանը, մահացել էր 2013 թվականին ավտովթարից՝ 30 տարեկանում:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին