Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել իր մասնակցությամբ նոր ֆիլմից - Showbiz.am

Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել իր մասնակցությամբ նոր ֆիլմից

Առաջին ալիքում այս շրջանում նկարահանվում է 16 մասանոց նոր հեռուստաֆիլմ, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
Նազենին նոր լուսանկար է հրապարակել նկարահանումներից «Երջանկության մեխանիկա, էպիզոդ 2» գրությամբ: Լուսանկարում նա բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ է, ով այս շրջանում նաև վարում է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» նախագիծը:
Հաղորդավարուհու հետոևորդներից ոմանք կարծել են, թե Նազենիի հրապարակումն անձնական է, ինչին ի պատասխան դերասանուհին պարզաբանել է. «Սիրելի հետևորդներ, սա ընդամենը դրվագ է նոր նկարահանվող ֆիլմից»:
Նշենք, որ «Երջանկության մեխանիկա» խորագրով ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին