Բրյուս Ուիլիսին խանութից դուրս են արել դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով - Showbiz.am

Բրյուս Ուիլիսին խանութից դուրս են արել դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսին Լոս Անջելեսում դուրս են արել խանութից, քանի որ նա հրաժարվել է բժշկական դիմակ կրել։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

65-ամյա արտիստն առանց դիմակի հայտնվել է «Rite Aid» դեղատնային ցանցում։ Ականատեսները պատմել են, որ Ուիլիսի իրանին բանդանա է եղել, որը նա հեշտությամբ կարող էր դեմքին կրել և օգտագործել պաշտպանության բժշկական միջոցի փոխարեն, սակայն դերասանն այդպես չի վարվել։ Խանութի աշխատակիցը դերասանին խնդրել է հեռանալ։ Ուիլիսը դեղատունը լքել է առանց գնումների, սակայն դուրս գալիս նրան լուսանկարել են պապարացիները։

Արտիստը People-ին տված մեկնաբանությունում խոստովանել է, որ «սխալ է թույլ տվել»։ Նա մարդկանց կոչ է արել հետևել անվտանգության կանոններին ու շարունակել դիմակ կրել։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին