Լավագույն դիմակները ձեռքերի մաշկը սնուցելու և խնամելու համար. չորս բաղադրատոմս - Showbiz.am

Լավագույն դիմակները ձեռքերի մաշկը սնուցելու և խնամելու համար. չորս բաղադրատոմս

Ձեռքերի մաշկը շատ բարակ է, նուրբ ու խոցելի, ինչի հետևանքով էլ հաճախ է չորանում ու կոշտանում, իսկ ծերացման առաջին նշաններն ի հայտ են գալիս հենց ձեռքերին։ Սա պայմանավորված է նրանով, որ լվացող միջոցները, անբարենպստ եղանակային պայմանները, սխալ սննդակարգը, վատ խնամքն ու կոշտ ջուրը խիստ բացասաբար են անդրադառնում ձեռքերի մաշկի վրա։ Նման անբարենպաստ ազդեցության հետևանքով մաշկը շատ ավելի արագ է ծերանում և պատվում տարիքային պիգմենտային հետքերով։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է մաշկը ճիշտ սնուցել և խոնավացնել։ Ներկայում գոյություն ունեն ձեռքերի խնամքի բազմաթիվ պատրաստի միջոցներ, սակայն շատ հաճախ դրանք պարունակում են ագրեսիվ քիմիական տարրեր, ինչը հանգեցնում է էլ ավելի լուրջ խնդիրների զարգացման։ Բացի այդ, նման միջոցները հաճախ բացարձակ անարդյունավետ են լինում և բավական թանկարժեք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից և կիրառել շատ ավելի օգտակար ու հասանելի բնական միջոցներ։

Բարեբախտաբար բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ բոլոր բաղադրիչները ցանկալի արդյունքին հասնելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք կօգնեն սնուցել ձեռքերի մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով ու ինչպես հարկն է կխոնավացնեն այն՝ ազատելով չորությունից ու դարձնելով մաշկն ավելի նուրբ ու խնամված։ Այս միջոցները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ուստի չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ և օգնում են հասնել ցանկալի արդյունքին շատ կարճ ժամանակահատվածում։

Դիմակներ ցուրտ եղանակին մաշկը սնուցելու և խոնավացնելու համար.

  • Վարսակի փաթիլները սրճաղացով մանրացնել և ավելացնել մի փոքր ջուր՝ ստանալով ոչ շատ թանձր շիլա։ Այս զանգվածին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր ու մի քանի կաթիլ ձիթայուղ, լավ խառնել ու քսել խառնուրդը ձեռքերի մաշկին՝ թողնելով կես ժամ։
  • Հալվեի տերևը կեղևազրկել, այնուհետև դրանում պարունակվող գելային զանգվածը խյուս դարձնել և 1:1 հարաբերակցությամբ խառնել այն քերիչով մանրացրած թարմ վարունգին։ Ստացված դիմակը քսել ձեռքերի մաշկին և թողնել կես ժամ։

Դիմակներ ձեռքերի մաշկն ու եղունգները խնամելու և սնուցելու համար.

  • Կաղամբի տերևն ու կես հասած բանանը կոտորակիչով մանրացնել, ստացված համասեռ զանգվածին ավելացնել մեկ ճաշի գդալ բարձր յուղայնությամբ սերուցք, այնուհետև լավ խառնել, քսել դիմակը ձեռքերին ու թողնել 20 րոպե։
  • Եղունգներն ամրապնդելու, սնուցելու և առողջ փայլը վերականգնելու համար հարկավոր է քամել կես կիտրոնի հյութը, դրա մեջ լուծել 1 թեյի գդալ աղ և մատների ծայրերը 10 րոպե ընկղմել այդ լուծույթի մեջ։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին