Հայտնի է` ինչպես է ավարտվել Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուն

Աղբյուրները հայտնել են գործարար և երաժիշտ Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի նկարահանումների ավարտի մասին, ինչպես նաև հայտնել, թե ում է ընտրել աստղային փեսացուն։

Նախագիծը «ТНТ»-ով մեկնարկում է 2021թ.-ին, սակայն նկարահանումներն արդեն ավարտել են։ «Холостяк» շոուի հերոսն այս անգամ Ռուսաստանում հայտնի ռեփեր Տիմատին է եղել։ Հերոսի ընտրության վերաբերյալ տեղեկությունը տելեգրամյան «Курятник» ալիքին հայտնել է մասնակիցներից մեկի ծանոթուհին։

«Տեղեկություն կա Տիմատիի մասին։ Չորս օր առաջ նկարահանել է «Холостяк»-ի եզրափակիչը։ Նա արդյունքում ոչ ոքի չի ընտրել։ Իմ ծանոթուհին հասել էր գրեթե եզրափակիչ»,- հայտնել է աղբյուրը։

Դատելով նրանից, որ երաժիշտն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում նախկին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի ու որդու՝ Ռատմիրի հետ, նա որոշել է ընտրել նախկին սիրուն։ Երջանիկ պատահականությամբ Տիմատիի՝ Դուբայ ժամանելուց հետո Ռեշետովան պարծեցել է շքեղ ծաղկեփնջի լուսանկարով, իսկ համացանցում տեղեկություն է տարածվել, որ նախկին ամուսինները նույն վիլլայում են կանգ առել։

Մոդելը հերքել է գործարարի հետ վերամիավորման մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ նախկին սիրելիի հետ ջերմ հարաբերություններ է պահպանում միայն հանուն որդու և նրա հոգեկան առողջական։