Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու՝ Ռոբերտի նոր լուսանկարը

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանի և երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու՝ 6 ամսական Ռոբերտի Ինտագրամի էջում նոր հրապարակում է արվել: Լուսանկարում փոքրիկ Ռոբերտը տոնածառի կողքին է, իսկ մակագրությունում գրված է՝ «Ողջույն»:

Ավելի վաղ Արփին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում Ռոբերտի հետ լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր՝ «Իմ սեր»: Օրերս էլ Արփին հրապարակել էր Ռոբերտի լուսանկարները՝ նրա 6 ամսական դառնալու առթիվ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է 2019 թվականի դեկտեմբերից: