«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ լուսանկարներ է հրապարակել և ջերմ շնորհավորանք հղել Աննային։

«Բուլչս, իմ Հարությունյան, շնորհավոր ծնունդդ, իմ ամենաէլեգանտ ընկերուհի: Թող կյանքը քո հանդեպ այնքան նուրբ լինի, այնքան նրբանկատ, այնքան էլեգանտ ու սիրուն, ինչքան դու ես: Իմ հարյուր տարվա ընկեր, հարազատ, կոլեգա, ով մնացել ա ու մնալու ա»,- գրել է Անին:

Նշենք, որ տարիներ առաջ նրանք միասին են սկսել իրենց քայլերը հեռուստատեսությունում՝ իրար հետ նկարահանվելով իրենց համար առաջին հեռուստանախագծերում: