«Խոստացանք իրար, որ հաջորդ անգամ Շուշիում պիտի երգենք» . Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին երգել են «Դլե յամանը»

Երգիչ Վարդան Բադալյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսիահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիի հետ, որտեղ նրանք երգում են Հայոց ցեղասպանության հետ ասոցացվող «Դլե յաման» ժողովրդական երգը։

«Վերջերս ծանոթացա ֆրանսիահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիի հետ, ով, ի դեպ, արմատներով շուշեցի է։

Միասին երգեցինք և խոստացանք իրար, որ հաջորդ անգամ Շուշիում պիտի երգենք» ,- տեսանյութին կից գրել է երգիչը։