Պուգաչովայի կրտսեր դուստրը կատարել է Миллион алых роз երգը (տեսանյութ)

ՌԴ էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի և հումորիստ Մաքսիմ Գալկինի դուստրը՝ Լիզան, կատարել է մոր երգացանկի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը, աղջիկը «Միլիոն ալ վարդեր» (Миллион алых роз) երգը կատարել է երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուսլի 85-ամյա տարեդարձի երեկույթին, որը տեղի է ունեցել հունվարի 12-ին:

Լիզան երգել է բեմում, իսկ դահլիճից նրան ձայնակցել է եղբայրը՝ Գարին: Երգի ավարտին դստեր հետ Պուգաչովան շնորհավորական ուղերձ է հղել. «Շնորհավորում ենք տարեդարձի առթիվ, Ռայմոնդ»:

Миллион алых роз ստեղծագործության երաժշտությունը Պաուսլը գրել է 1980-ականների սկզբին: