Ջասթին Թիմբերլեյքը կես տարի անց հաստատել է երկրորդ երեխայի ծնունդը

Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հաստատել է, որ ինքն ու իր կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, երկրորդ երեխայի ծնողներն են դարձել անցյալ տարվա հուլիսին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Ellen թոք-շոուն։

Հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ հարցազրույցի ժամանակ 39-ամյա երաժիշտը պատմել է, որ ամուսինները երկրորդ որդուն Ֆինեաս են անվանել։ Կատարողը պատմել է ընտանիքի կյանքի մասի ՝ խոստովանելով, որ ժառանգի ծնվելուց հետո «բոլորը մոռացել են քնի մասին»։ «Նա քնքուշ է եւ այնքան խելոք։ Մենք հիացած ենք եւ որքան հնարավոր է երջանիկ ու շնորհակալ», – հավելել է Թիմբերլեյքը։ Ենթադրվում է, որ Ֆինեաս անունը գալիս է հրեական Պինխաս անվանումից, որը նշանակում է «պատգամախոս»։

Կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով ընտանիքը մոտ մեկ տարի բնակվում է Մոնտանա նահանգի Բիգ Սքայ քաղաքում։ Ավելի վաղ հաղորդվել էր ընտանիքում համալրման մասին, բայց այդ ժամանակ ամուսինները հրաժարվեցին մեկնաբանություններից:

Զույգն ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերին ՝ հինգ տարվա հարաբերություններից հետո։ 2015-ի ապրիլին ծնվել է զույգի առաջնեկը։