Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը նոր լուսանկարներ են հրապարակել հարսանեկան արարողությունից

Դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են դեկտեմբերի 18-ին, բայց նախընտրել են գաղտնի պահել լուրը: Զույգն այդ մասին հայտնեց միայն երեկ՝ տեղադրելով հարսանեկան լուսանկարներ:
Բենը եկեղեցում արված լուսանկարին կից գրել էր՝ «Աստծո օրհնությամբ դարձար իմ կինը»:
Հավելենք, որ Բենն ու Դիանան պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Զույգը միասին է 4 տարի: