Մահացել է Ալեն Դելոնի նախկին կինը՝ դերասանուհի Նատալի Դելոնը

Հինգշաբթի օրը 79 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Նատալի Դելոնը ՝ դերասան Ալեն Դելոնի նախկին կինը: Այս մասին ինստագրամյան գրառումով տեղեկացրել է Դելոնների որդին՝ Անտոնին:

Նատալին և Ալենը ամուսնացած են եղել 1964-1968 թվականներին, նրանց որդին նույնպես դարձել է դերասան:

«Հանգչիր խաղաղությամբ, մայրիկ»,-գրել է Անտոնի Դելոնը:

Դերասանուհու մահվան պատճառը չի նշվում:

Նատալի Դելոնը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Մասնավորապես, նա Ալեն Դելոնի հետ միասին խաղացել է Ժան-Պիեռ Մելվիլի «Սամուրայ» (1967) ֆիլմում: