Հայտնի է դարձել Քենդալ Ջենների սիրեցյալի ինքնությունը

Արդեն մեկ տարի է՝ համացանցի օգտատերերը մոդելին կասկածում են NBA-ի խաղացող Դևին Բուքերի հետ սիրավեպի մեջ։

Բանն այն է, որ Քենդալը հաճախ է նկատվում մարզիկի ընկերակցությամբ, սակայն զույգը դա ոչ մի կերպ չի մեկնաբանում։ Բայց, թվում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները, որ շուտով սիրահարները կհրապարակեն իրենց հարաբերությունների մասին:

Մարզիկն իր սոցիալական ցանցերում հրապարակել է լողազգեստով Քենդալ Ջենների լուսանկարը։ Եվ իհարկե, հետեւորդները դա ընկալել են որպես մոդելի հետ սիրավեպի ուղղակի ակնարկ։