«Պլաստիկան հրաշք է գործել»․ Գոհար Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել լիպոսակցիայից հետո

27-ամյա Գոհար Ավետիսյանը ցուցադրել է արտաքինի արմատական շտկման արդյունքը։

Աստղային դիմահարդարը մի քանի տարի շարունակ փորձել է բարելավել կազմվածքը։ Սակայն ծավալները նվազել են դժվարությամբ և փոփոխական հաջողությամբ։ Գոհարն անցել է ճիշտ սննդակարգի և ավելացրել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Նրան հաջողվել է հրաժեշտ տալ ավելորդ սանտիմետրերին։

Ավետիսյանը Ամանորի նախօրեին պառկել է պլաստիկ վիրաբույժի դանակի տակ։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում և լիպոսակցիա։ Հայ վիզաժիստն ազատվել է թևերի, մեջքի և ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։