Օլգա Բուզովան երկրպագուներին կոչ է արել արգելափակել Դավայի ինստագրամյան էջը

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան իր երկրպագուներին կոչ է արել ամբողջությամբ արգելափակել նախկին սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանի Ինստագրամի էջը, որն առավել հայտնի է Դավա անվամբ: Այս մասին նա ասել է միկրոբլոգի իր էջի Stories բաժնում։

«Ես արգելափակել եմ նրան, և եթե դուք ինձ սիրում եք, դուք նույնպես դա կանեք»,- նշել է նա: Հաղորդավարուհին ընդգծել է, որ բաժանումից հետո իրեն չափազանց վատ է զգում։

Բուզովայի խոսքով՝ ինքը մինչև վերջ վստահ չէ՝ ճիշտ է վարվել, որ այդպես հրապարակավ հայտարարել է Դավայից բաժանվելու մասին։ «Ես չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե՝ ոչ։ Ես կարող եմ սխալվել, ներեցեք ինձ ամեն ինչի համար, բայց հիմա այդպես է»,- եզրափակել է երգչուհին։

Ավելի վաղ Օլգա Բուզովան հրապարակել էր Whatsapp-ում Դավայի հետ անպարկեշտ նամակագրության մի մասը, ինչպես նաև ցուցադրել հաղորդագրությունների սքրինշոթները, որոնցում սիրեցյալին հրեշ էր անվանել: