Եվգենի Պլյուշչենկոյի որդին դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի. ի՞նչ է պատահել նրա հետ

46-ամյա երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան պատրաստ է ցանկացած նվաստեցման, որպեսզի պատժի 8-ամյա Սաշա Պլյուշչենկոյին (նաև հայտնի է որպես Գնոմ Գնոմիչ) նեղացնողներին: Նախօրեին տղային նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն։
Այն պետք է ցույց տա, թե ինչպես է Ռուդկովսկայայի և Պլյուշչենկոյի ժառանգը հոգեկան տրավմա ստացել այն բանից հետո, երբ ինտերնետ-պարբերականներից մեկը նրա հասցեին կեղտոտ զրպարտություններ է հրապարակել:

«Գնում ենք փորձաքննության, որպեսզի այդ մարդիկ ամենախիստ պատիժը կրեն։ Ես պատրաստ եմ նույնիսկ այդ նվաստացումներին, որպեսզի հասնեմ արդարության։ Դատավորը պետք է հասկանա, որ երեխային զրպարտել են։ Դրա համար էլ հոգեբանները կատարել են փորձաքննություն, և այժմ մենք դատաբժշկական փորձաքննություն ենք անցնելու։ Մենք պատրաստ ենք դրան գնալ, որպեսզի դատավորը ոչ մի հարց չունենա», – հայտարարել է Ռուդկովսկայան։