Ինչո՞ւ «Խաղաղ վայր 2» ֆիլմի պրեմիերան չի կայանա 2021-ի գարնանը

Paramount կինոստուդիան կրկին որոշել է հետաձգել «Խաղաղ վայր 2» ֆիլմի շարունակությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։
Սպասվում էր, որ ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում պետք է կայանար 2021 թվականի գարնանը։
Սակայն կինոստուդիան հայտարարել է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 17-ին։
Ընդ որում ստուդիան չի բացատրել նման որոշման պատճառները։
Ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2018 թվականին։ Ժապավենը պատմում է մի ընտանիքի մասին, որը փրկվում է հրեշներից, որոնք արձագանքում են ցանկացած ձայնի։