Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Համբարձումյանը բաժանվել են

Դերասաններ Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Համբարձումյանը, ովքեր նշանադրվել էին 2019 թվականին, բաժանվել են:
Նրանց  համար «Բացիր աչքերդ» սերիալը ճակատագրական է եղել:
Ծանոթանալով նկարահանման հրապարակում՝ նրանք մշտապես վիճել են, բայց ժամանակի ընթացքում այնքան են մտերմացել, որ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց այդ վեճերի: Զույգն արդեն երկու տարի է, ինչ հանդիպում էր։ Սակայն վերջերս Մարիամը հեռացրել էր Գոռի հետ բոլոր լուսանկարները:

Տևական ժամանակ նա խուսափում էր որևէ մեկնաբանություն տալ,և միայն հիմա հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է, դերասանուհին Ինստագրամի Stories բաժնում պատասխանել է՝ ոչ:

Մարիամն անկեղծացել է և հետեւորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային: Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»:

Չնայած այս խոսքերին՝ դերասանուհին նշել է, որ չէր ցանկանա կորցնել ոչ մի հիշողություն՝ կապված անցյալի հետ.«Ոչ մեկին ու ոչ մի բան չէի ցանկանա ջնջել իմ հիշողությունից. ես շնորհակալ եմ բոլորին»: