18+ ֆոտոշարք՝ Սաթեն Ղազարյանից. «Բանվորները հավաքվել, նստել, լուռ ծխում և մեզ են նայում»

«Բանվորները հավաքվել, նստել, լուռ ծխում և մեզ են նայում»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է դերասանուհի Սաթեն Ղազարյանը՝ հիշելով, թե ինչպես օրեր առաջ՝ ձմեռվա ցրտին, լուսանկարչի հետ որոշեց կրքոտ ֆոտոշարք անել վերանորոգվող սրճարանում՝ դիմանալով սառնամանիքին ու անցորդների հայացքներին:

Դերասանուհին կիսվում է, թե ինչպես ստացվեց իր և լուսանկարչի համագործակցությունը. «Էսթետիկ և էմոցիոնալ ֆոտոշարք ստացվեց: Ի սկզբանե առաջարկը եղավ Վահանի կողմից, նա պորտրետների շարք է անում, նախատեսված էր պորտրետ նկարել, հանդիպեցինք մեր տան մոտ գտնվող այգում, հիացած էի իր պրոֆեսիոնալիզմով և գաղափարներով: Տեղում որոշեցինք ֆորմատային փոփոխություն անել. սրճարան կար այգում, վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, գնացինք մտանք դրա մեջ, ու օգտագործեցինք սառը, ծեփոնը դեռ չտեսած պատերը: Այսպես ծնվեց այս սիրուն ֆոտոպատմությունը»:

Գեղեցիկ դերասանուհի, հասարակական վայր, ֆոտոսեսիա. Սաթենը ժպիտով խոստովանում է, որ զավեշտալի դեպքերն անպակաս էին:

«Դե առանց հիշվող իրավիճակի չէր լինի. տեղի բանվորները, տեսնելով գեղեցկուհու ու լուսանկարչի, իսկույն համաձայնեցին տրամադրել տարածքը, և ամեն կերպ փորձում էին օգտակար լինել: Հիշում եմ աշխատանքի ընթացքում, թեքվեցի ու տեսնեմ` բանվորները հավաքվել, նստել, լուռ ծխում և մեզ են նայում»,- հիշում է Սաթենը:

Իր բոլոր ֆոտոշարքերում Սաթենն ընդգծում է գեղեցիկ ու սլացիկ կազմվածքը, որին հասնելու համար գեղեցկուհին շատ է աշխատել: Դերասանուհին ասում է, որ միշտ չէ այդքան նիհար ու բարեկազմ եղել, ժամանակին նա մի փոքր գիրուկ էր, բայց ճիշտ սննդակարգի և մարմնամարզության արդյունքում այժմ ունի նման կազմվածք:
«Տարիներ առաջ թմբլո եմ եղել, սպորտով և ճիշտ սնվելով՝ հղկել եմ կազմվածքս: Հիմա սնվում եմ ճիշտ, համով, օգտակար. առհասարակ համով ուտել շատ եմ սիրում»,- պատմում է նա:

Ավելի մանրամասնելով՝ Սաթենը բացահայտում է, թե որն է իր բարեկազմության գաղտնիքը. «Սիրում եմ գրագետ և սիրուն առավելությունները ընդգծող կազմվածքներ: Կարևոր է կազմվածքում և դեմքին ընդգծված համաչափությունը: Իհարկե, հետևում եմ կազմվածքիս, չէ՞ որ իմ այցեքարտը և «աշխատանքային գործիքը» իմ արտաքին տվյալներն են: Սպորտն ու յոգան օգնում են կազմվածքս պահել, խնամքով մաշկիս որակն ու փայլն եմ ապահովում: Պլաստիկ և կոսմետիկ միջոցների չեմ դիմում, միայն ռինոպլաստիկա եմ արել, կարծում եմ այլ վիրաբուժական միջամտության կարիք դեռ չունեմ»:

Քչերը գիտեն, որ մոդելային արտաքինով դերասանուհին նաև մայրիկ է: Շատ մոդելներ, անհանգստանալով իրենց կազմվածքի համար, վախենում են հղիությունից և դրա արդյունքում հավաքած կիլոգրամներից, սակայն Սաթենն ասում է, որ մայրանալն էլ ավելի գեղեցկացրեց ու կանացի դարձրեց իրենՄայրանալը միմիայն ավելի ընդգծեց իմ կազմվածքի հյութեղությունը, տեսակս ավելի կանացի դարձրեց: Յոգան և ճիշտ սննդակարգը օգնեցին 9 ամիս գրագետ հավաքել քաշ, ծննդաբերությունից հետո հիվանդանոցից դուրս գրվեցի իմ հին քաշով, 1 շաբաթից արդեն իմ հին կազմվածքին էի: Կարծում եմ` երեխա ունենալու խորհրդով և կազմվածքը չփչացնելու խնդրով պետք չէ մոտենալ մայրանալուն, բայց ճիշտ եք նկատել՝ այդ վախը կա կանանց մոտ: Պետք չէ վախենալ, երեխան հրաշքը և իմաստն է մեր գոյի, թեկուզ և մի փոքր քաշ հավաքենք, հետո պստոն կօգնի մաշել ավելորդ կիլոգրամները»:

Իր խոսքը Սաթենը եզրափակում է՝  կիսվելով, որ որդու ծննդից հետո երազում է  շատ երեխաներ ունենալու մասին. «Առաջ երազանք չունեի, ռեալիստ եմ, նպատակներ էին միայն:
Տղայիս ծննդից հետո երազում եմ լիքը պստոներ ունենալ, իրենց մեջ է իմաստը և նպատակն ամեն ինչի
Մեր երկրին հիմա շատ են պետք տղա երեխաներ՝ երկիրը կառուցելու, աղջիկ երեխաներ՝ հայրենասեր և խելացի սերունդ դաստիարակելու համար, այնպես որ մի մտածեք ավելորդ քաշի մասին, հարստացրեք մեր Երկիրը նոր սերնդով, սիրելի մայրիկներ»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան