Բացառիկ կադրեր Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքից՝ Սիրուշոյի մասնակցությամբ

Հունվարի 23-ին տեղի է ունեցել երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքը։
Հարսանիքի կնքահայրը եղել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, սակայն Քոչարյանը և կինը՝ Սիրուշոն, մասնակցել են միայն եկեղեցում պսակադրության արարողությանը։
Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ Լևոն Քոչարյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ամեն բան բացատրել էր ասելով.« Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում, և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Քոչարյանը:
Ամեն օր համացանցում հայտնվում են նոր կադրեր` Վարդուհու որդու հարսանյաց արարողությունից:
Նոր տեսանյութում երևում է, թե ինչպես է քավորկինը ՝ Սիրուշոն պտտեցնում հարսի քողը: