«Իսկապես, Ձեզ ամենաշատն եմ սիրում». Իննա Խոջամիրյանի գրառումը՝ Տիգրան Մանսուրյանի 82-ամյակին

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 82-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել նրա հետ և գրառում արել Ինստագրամի իր էջում:
«Ինչ երջանիկ եմ ես, որ աշխարհումս ամենատաղանդավոր ու լուսավոր ափերի մեջ իմ մի բուռ, հուզմունքից դողացող ձեռքերն են եղել բազմիցս, և դրանք ամենաջերմ ձեռքսեղմումներն են եղել ու ամենաանկեղծ:
Ինչքան հարուստ եմ, որ պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել, լցվել, խոսել, հիանալ, գրկել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին, մտավորականին, պապիկին, մարդուն:

Ես, իսկապես, երջանիկ եմ և, իսկապես, Ձեզ ամենաշատն եմ սիրում: Բարի տարեդարձ մաեստրո, առողջ եղեք»,- գրել է նա: