Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այլևս չեն պատրաստվում երեխաներ ունենալ

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են այլևս երեխաներ չունենալ: Այս մասին ամուսիններն ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի ժամանակ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ գալիս զույգի չորրորդ զավակը՝ Փսալմը։ Հիշեցնենք, որ երեխան ծնվել է այս տարվա մայիսին։

«Ես ինձ լիարժեք եմ զգում: Ես իսկապես կարծում եմ, որ 4-ը հիանալի թիվ է ինձ համար»,- ասում է Քիմը: Իսկ ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հավելում․ «Ես լիարժեք եմ ինձ զգում, լավ առումով, բայց արդեն բավական է»։

Հիշեցնենք, որ զույգն այժմ ունի չորս երեխա՝ 6-ամյա Նորթը, 3-ամյա Սենթը, 1-ամյա Չիկագոն և մի քանի ամսական Փսալմը։