«Երազանքի աշխատանք» Disney-ի կողմից

Walt Disney Pictures ընկերություն կազմակերպել է նոր մրցույթ, որպեսզի մեծացնի իր մուլտֆիլմների և ֆիլմերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն ու պահանջարկը:
Մրցույթի մասնակիցները ընդամենը 1 ամսում պետք է դիտեն Disney-ի բոլոր մուլտֆիլմները: Մասնակիցների նկատմամբ պահանջները բավականին խիստ են. նրանք պետք է ապացուցեն, որ խենթանում են ընկերության բոլոր մուլտֆիլմնեի համար, պետք է գերազանց պատասխանեն դրանց վերաբերյալ բոլոր հարցրեին:
Մրցույթին մասնակցելու համար ընկերության պաշտոնական կայքէջին մարդիկ ուղարկում են ինքնակենսագրական տեսանյութեր, որտեղ ջանում են ապացուցել, որ խենթանում են Disney-ի արտադրանքի համար:
Հաղթողը ստանալու է 1000 դոլար: