Դերասան Արտյոմ Կարապետյանը վերադարձել է Հայաստան

«Վերվարածները» և «Բանակում» հումորային նախագծերից հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը, ով մոտավորապես յոթ տարի է, ինչ բնակություն էր հաստատել Ռուսաստանում, վերադարձել է Հայաստան։

Tert.am Life-ից տեղեկանում ենք, որ Արտյոմը հաստատել է իր վերադարձի մասին լուրերը, սակայն հեռուստադիտողներն իրեն կրկին կտեսնեն եթերում, թե՞ ոչ՝ առայժմ չի բացահայտել։

Մինչ այս դերասանը Հայաստանից հեռանալու, Ռուսաստանում աշխատելու և այս տարիների ընթացքում իրեն տարբեր մասնագիտությունների մեջ փորձելու մասին խոսելիս նշել էր, որ երբեք չի խուսափել աշխատանքից։ «Մշտական աշխատանք չեմ ունեցել, տվյալ օրը ինչ պատահել է կամ ինչ կարողացել եմ, արել եմ։ Թունավոր նյութերի հետ աշխատանքից սկսած տաքսի քշելով ու բանվորությամբ վերջացրած ամեն ինչ արել եմ։ Չեմ նայել, թե ինչ եմ անում, արել եմ այն, ինչի միջոցով կարող եմ իմ աշխատանքի դիմաց արդար ձևով գումար վաստակել»,- ասել է դերասանը։