Թաթան, Արսեն Սաֆարյանն ու Արման Հովհաննիսյանը հայտարարագրել են իրենց եկամուտները, Անդրեն հարկեր է վճարում նաև ԱՄՆ-ում

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախկինում իրենց հայտարարագրումը ներկայարած երգիչներին միացել են նորերը։ Նրանց թվում են Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,  Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:

Նաև պարզվել է, որ երգիչ Անդրե Հովնանյանը հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:

Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և որ դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են նոր միջոցներ: