Տիմատիի հարսնացուն չի կարողանում նիհարել

Ընդամենը 6 օր է անցել, ինչ Անաստասիա Րեշետովան որդի է պարգևել երգչ Տիմատիին, բայց գեղեցկուհի արդեն շտապում է նիհարել և տեսնելով հայելու մեջ իր դեռ մի փոքր կլորիկ փորիկը՝ նա խուճապի է մատնվում։
Լրագրողների հետ զրույցում Անաստասիան խոստովանել է, որ խիստ անհանգստացած է իր կազմվածքով և վախենում է, որ չի կարողանա հետ բերել իր նախկին չափսերը։ Գեղեցկուհին նաև երկրպագուների հետ կիսվել է՝ պատմելով, թե ինչ դիետաների է հետևում, որպեսզի նիհարի․ ցավոք, դրանցից ոչ ոք դեռ որևէ օգուտ չի տալիս։ Անաստասիան հիվանդանոցից դուրս գալու օրը միանգամից շտապել է գեղեցկության սրահ, կարգի է իրեն բերել և ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով։
Իհարկե, երկրագուները քննադատել են նորաթուխ մայրիկին փոքրիկ որդուն միայնակ թողնելու համար, սակայն Անաստասիային աջակցել է սկեսուրը՝ Սիմոնան, ով միշտ պատրաստ է օգնել երիտասարդ ծնողներին և անգամ իր ձեռքի վրա դաջել է փոքրիկ Ռատմիրի և ավագ թոռնուհու ծննդյան ամսաթվերը։