Սելենա Գոմեսը երգ է գրել Ջասթին Բիբերի և իր նախկին սիրո մասին

Այսօր Սելենա Գոմեսը երկրպագուների դատին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը՝ գրված «Look At Her Now» երգի հիման վրա:
Երգչուհին լրագրողների հետ զրույցում պատմել է, որ երգը գրել էր դեռ վաղուց, սակայն համարձակություն չէր գտնում իր մեջ այն երկրպագուներին ներկայացնելու համար: Գոմեսը խոստովանում է, որ յուրաքանչյուր բառ ու յուրաքանչյուր տող գրել էր կյանքի բարդագույն պահերին, և ինքն էլ լսելով այս երգը կրկին վերապրում է նախկին դժվար պահերը: Սակայն հիմա, երբ ամեն բան արդեն անցյալում է, Սելենան ուժ գտավ իր մեջ բարձրաձայնելու այդ ամենի մասին:
Երգում Սելենան պատմում է՝ ինչպես է հանդիպել Բիբերի հետ, նաև իրենց առաջին գիշերվա, վեճի և իր արցունքների մասին:
Երկրպագուները ոչ միայն հավանության են արժանացրել Սելենայի նոր ստեղծագործությունը, այլ նաև սկսել են քաջալերել երգչուհուն՝ հավատացնելով, որ նա Բիբերից ավելի լավ տղամարդու կգտնի:

Սելենա Գոմեսը երեկ ներկայացրեց իր մյուս տեսահոլովակը, որը նկարահանել է IPhone-ով: «Lose You To Love Me» երգը կրկին գրված էր Ջասթին Բիբերի հետ երգչուհու նախկին սիրավեպի մասին:
Հեռուստաաստղն ապշեցրել է իր այդ քայլով ոչ միայն երկրպագուներին, այլ նաև գործընկերներին։
Գոմեսը համարվում է արտասահմանյան շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը, և տեսահոլովակ նկարահանելու հարցում հաստատ գումարային ոչ մի խնդիր չուներ։
Սելենա Գոմեսը զբաղվում է բարեգործությամբ և այս քայլով նա հորդորել է մյուս աշխարհահռչակ աստղերին տեսահոլովակների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն օգտվել սմարթֆոններից, իսկ հսկայական գումարները փոխանցել կարիքավորներին։