Հարավկորեական BTS խումբը հերթական անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հարավկորեկան BTS խումբը ռեկորդակիր է դարձել՝ TikTok-ում հավաքելով միլիոն հետևորդ նվազագույն ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկացնում է Billboard-ը։

Այժմ Գինեսի ռեկորդների գրքում կա այն մասին, որ քեյ-փոփ խմբին այս հարթակում  իրենց գրանցման պահից սկսած ընդամենը 3 ժամ, 31 րոպեում սկսել է հետևել միլիոն երկրպագու։

Սա առաջին անգամը չէ, երբ խմբին հաջողվում է ռեկորդ սահմանել։ Երգչուհի Հոլզիի հետ համատեղ ձայնագրած Boy With Luv երգը 24 ժամում հավաքել էր 74,6 մլն դիտում YouTube-ում։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր մեկ այլ հարավկորեական խմբի՝ Blаckpink-ի Kill This Love երգին, որը հավաքել էր 20 մլնով պակաս դիտումներ մեկ օրվա ընթացքում։ Այս պահի դրությամբ տեսահոլովակը ունի 590 մլն դիտում։

Հիշեցնենք, որ խումբը կազմավորվել է 2013 թվականին։ Համաշխարհային ճանաչման նրանք հասել են իրենց երկրորդ ստուդիական ալբոմի թողարկվելուց հետո՝ 2016-ին։ Նրանք առաջինն է հարավկորեկան արտիստների շարքում, որ կարողացել են զբաղեցնել Billboard 200 չարթի 7-րդ հորիզոնականը։