Քիրա Նայթլին հրապարակել է դստեր անունը

Աշխարհահռչակ դերասանուհի Քիրա Նայթլին հայտնել է, որ նորածին դստեր համար ընտրել Է Դելայլա անունը: Այդ մասին տեղեկացրել է Metro-ն: Նայթլին ու նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, օգոստոսին ունեցել էին իրենց երկրորդ երեխային: Սակայն լրատվամիջոցները այդ մասին իմացել են միայն սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ զույգն արդեն չորս տարեկան դուստր ունի՝ Էդին:

Նայթլին ասել է, որ իր աշխատանքի է վերադարձել ծննդաբերությունից գրեթե անմիջապես հետո, և թե ինչպես է ինքը դա համատեղում մայրության հետ: