Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար

 

  • Խոյեր․
    Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե: Այսօր ամեն պահի կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ: Իսկ եթե որևէ միջոցառման եք մասնակցում, ապա առիթը բաց մի թողեք շփվելու ազդեցիկ մարդկանց հետ: Չի բացառվում, որ ապագա աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկ ստանաք:
  • Ցուլեր
    Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն հոգնեցի: Չծրագրված ուղևորությունները լավ կդասավորվեն:
  • Երկվորյակներ
    Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, բայց նույնիսկ դրա անհրաժեշտությունը չկա: Աստղերն այսօր ձեր կողմից են, և նրանց բարերար ազդեցությունն արդեն բավարար է, որ իրադարձությունները զարգանան բարենպաստ հունով:
  • Խեցգետիններ
    Հին հարցերը չպարզաբանած՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:
  • Առյուծներ․
    Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում, հավանական է, հոգնածություն զգաք:                լլլլ
  • Կույսեր․
    Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամտի նոր աղբյուր կգտնեն:
  • Կշեռքներ
    Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն:
  • Կարիճներ
    Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:
  • Աղեղնավորներ
    Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին, հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է օտար միջավայրում ինքնադրսևորվելու համար:
  • Այծեղջյուրներ
    Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է այն բանից, թե ինչպիսի համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան:
  • Ջրհոսներ
    Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:
  • Ձկներ
    Այսօր խոսելու, հակադրվելու, իճելու հակում ունեք: Հաճախ մի բան ասում եք, հետո՝ մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերն այսօր ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք նույնիսկ կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Հնարավոր են սիրավեպեր: