65 տարի միասին. Հոլիվուդի ամենաամուր ընտանիքը

Հռչակավոր մարդկանց, աստղերի համար բավականին դժվար է կարգավորել անձնական կյանքը: Նրանք հաճախ են ամուսնանում ու ամուսնալուծվում, ունենում սիրուհիներ, հայտնվում սկանդալների կենտրոնում:
Սակայն դա բոլորին չի վերաբերում:
Դերասաններ Քիրք Դուգլասն ու Էնն Բայդենսն արդեն 65 տարի է, ինչ միասին են: Դուգլասն արդեն 102 տարեկան է, իսկ կինը` 100: Դուգլասի համար Էննը նրա առաջին կինը չէ, սակայն միակն է:
Լրագրողների հետ զրույցում դերասանները բացահայտել են իրենց երջանկության գրավականը` ասելով, որ այսպիսի ամուր ընտանիքի գաղտնիքը զույգերի հսկայական աշխատանքն է ողջ կյանքի ընթացքում: Սիրահարներից յուրաքանչյուրը պարտավոր է աշխատել իր վրա` մնալով այնքան գեղեցիկ, խնամված, զսպված, ինչպիսին առաջին հանդիպման ժամանակ էր: Հարկավոր է պայքարել, որպեսզի կենցաղը չկարողանա խեղդել սերը: Երբեք մի թուլացեք ու միշը հիշեք, որ ձեր դիմաց ձեր եղբայրը կամ քույրը չէ, այյլ ձեզ սիիրահարված մեկը, որի սրտի թրթիռն ու ներսի թիթեռներն ապոհվում եք հենց դուք` ձեր հմայքով ու անկրկնելիությամբ: