Հայ սիրուհուց բաժանվելուց հետո Բեն Աֆլեքը սեր է փնտրում է ծանոթությունների կայքում

Դերասան Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Հարների երջանիկ միությունն ավարտվեց, սկանդալով, վեճերով և ամուսնալուծությամբ: Դերասանը կնոջից և երեխաներից բաժանվելուց հետո բավականին ծանր էր տանում միայնությունն ու ընկերների պնդմամբ` խորը դեպրեսիայի մեջ է:
Դերասանը լրագրողների հետ զրույցներում խոստովանել է, որ ցանկանում է կրկին ընտանիք կազմել և վերականգնել իր երբեմնի երջանկությունը: Սակայն սեր փնտրելու համար Բենը այդքան էլ սովորական ճանապարհ չի ընտրել:

Աֆլեքը գրանցվել է ծանոթությունների համար նախատեսված կայքում: Լրագրողների հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ ծանոթությունների կայքում գրանցված է նաև դերասանուհի Կարա Դելևինը:
Աֆլեքը ոչ միայն չի չխտել իր` այդ կայքում գրանցված լինելու փաստը, այլ նաև բացատրել է ամեն բան` ասելով, որ փնտրում է ոչ թե սիրուհի այլ կին, ով կցանկանա ամուսնանալ և երեխաներ պարգևել իրեն:

Հիշեցնենք, որ ամուսնալուծության պատճառը Աֆլեքի դավաճանությունն էր: Դերասանը սիրավեպ էր սկսել իր երեխաների դայակի` ազգությամբ հայուհի Քրիստեն Օզունյանի հետ, ում նվիրում էր թանկարժեք ավտոմեքենաներ ու օգնում էր, որպեսզի աղջիկն իր առաջին քայլերն անի որպես դերասանուհի:
Աստղային զույգը երկար ժամանակ այցելում էր ընտանեկան հոգեբանների և փորձում էր պահպանել ընտանիքը, սակայն ապարդյուն: