«Ինձ երջանկության համար շատ փող է հարկավոր». Միխայիլ Գալուստյանը տոնում է տարեդարձը

Այսօր հայազգի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը դարձավ 40 տարեկան:

Հումորիստը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում: 2012 թվականին Գալուստյանը մտնում է «NG Production» կազմի մեջ, որտեղ դառնում է կրեատիվ պրոդյուսեր։

Starhit.ru-ի հետ զրույցի ժամանակ Գալուստյանը նշել է, որ կարծում ՝ 40 տարեկանում տղամարդը պետք է ունենա ընտանիք, բնակարան և որոշակի հարստություն: Գալուստյանը 40-ամյակին զգուշությամբ է վերաբերում: «Կա սնահավատություն, որ 40 տարեկան դառնալիս ծննդյան օրը չպետք է նշվի: Ես չեմ հավատում նշաններին, բայց քանի որ խորհուրդ են տալիս խելացի մարդիկ, հավանաբար նրանք ինչ-որ բան գիտեն: Սարսափելի ոչինչ չի պատահի: Ընկերներս կհասկանան. նրանք նույնպես չեն նշել քառասունամյակը. ամեն ինչ արդար է»,- ասել է Գալուստյանը։

Հումորիստը նաև նշել է, որ ապագայում միայն առողջություն է ուզում, որպեսզի վայելի իր ունեցածը սակայն միևնույն ժամանակ շատ է կարևորել գումարի առկայությունը: