Աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ի համար

  • Խոյեր․
    Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, անկախ հանգամանքներից, հասնում այդ ամենին: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք:
  • Ցուլեր
    Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից ,թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք:Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան:
  • Երկվորյակներ
    Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփորձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը, սակայն ապարդյուն: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող լինեն:
  • Խեցգետիններ
    Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել, վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:
  • Առյուծներ․
    Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է:
  • Կույսեր․
    Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, այսօր աստղերը բոլոր հարցում ձեր կողմից են: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնագիտական հաջողությունների հասնել, կարող են դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը, վերջիններս, այդ հարցում, կարող են լուրջ ազդեցություն ունենալ: Գումարային շահույթը թեև աննշան է, սակայն՝ ճիշտ ժամանակին:
  • Կշեռքներ
    Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Առավել նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք:
  • Կարիճներ
    Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի: Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ: Հարմար օր է ավտոմեքենա, կամ տրանսպորտային այլ միջոցներ ձեռք բերելու համար:
  • Աղեղնավորներ
    Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի: Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի:Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկերների խելամիտ խորհուրդներին չեք հետևի: Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նաև նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ , ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են:
  • Այծեղջյուրներ
    Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք:
  • Ջրհոսներ
    Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին և ասեկոսեներին:Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:
  • Ձկներ
    Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: