Արմինկան վերադարձել է Հայաստան

«Բարև՜, իմ սեր, Երևան», իր ինստագրամյան էջում նոր հրապարակմանը կից նշել է Արմինկան, ով տևական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ից նա հաճախ է միկրոբլոգի իր հետևորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից:
Երկրպագուները լուսանկարի մեկնաբանություններում հետաքրքրվել են` կմնա արդյոք Արմինկան Հայաստանում, թե ոչ: Բայց երգչուհին դեռ չի բացել փակագծերը: