Ռեժիսոր Դևիդ Լինչն «Օսկարի» է արժանացել

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Դևիդ Լինչը կինոարտադրության մեջ ունեցած վաստակի համար «Օսկար» պատվավոր մրցանակի է արժանացել:

Նշենք, որ արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում։ Լինչի հետ պատվավոր մրցանակների են արժանացել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերը և ամերիկացի դերասան Ուես Ստյուդին։

«Պերճախոսությամբ չփայլող Դևիդ Լինչը ստանում է իր պատվավոր «Օսկար»-ը»,- գրված է Ամերիկյան կինոակադեմիայի թվիթերյան էջում: Մրցանակը ստանալիս ռեժիսորն ուղղակի ասել է` «Դուք հետաքրքիր ճաշակ ունեք»: