Քրիստինա Ագիլերան՝ ավելորդ քաշի և դրա հետ կապված խնդիրների մասին

Երգչուհին Քրիստինա Ագիլերան կիսվել է երկրպագուների հետ՝ պատմեով, թե ինչ դժվարությունների միջով է անցել, որպեսզի ձեք բերի այն սլացիկ ու իդեալական մարմինը, որն այսօր ունի:
Իր պրոդյուսերի հետ կնքած պայմանագրում Քրստինան պարտավորվում է միշտ պահպանել 55-65 կգ քաշը և ամեն անգամ գերազանցելով այդ քաշը՝ նա ահռելի տուգանք է վճարում իր պրոդյուսեին:
Ամիսներ շարունակ Ագիլերան դատարանում պայքարում էր իր նախկին վարսհարդարի դեմ, ում նա մեղադրում էր իր գլխամաշկի հիվանդության ու մազաթափության մեջ, սակայն բժշկական հեազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ երգչուհու խնդիրը կապված է ոչ թե ոչ պրոֆեսիոնալ մասնագետի հետ, այլ վատ սննդակարգի և նիհարեցնող դեղահաբերի:
Դա է պատճառը, որ ամիսներ առաջ երգչուհին անցավ բոդիպոզիտիվիստների շարքերը և որոշեց, որ այլևս ոչ մի դիետայի չի հետևելու:
Քրիստինա Ագիլերան երբեք գոհ չի եղել իր քաշից։ Երգչուհու գիրության պատճառը գենետիկան է։ Քրիստինայի քաշը այս մի քանի տարիների ընթացքում տատանվել է 48-95 կիլոգրամների միջև։ Ագիլերան անդադար հետևում է տարբեր դիետաների և ակտիվ զբաղվում է սպորտով, սակայն կորցրած կիլոգրամները միշտ վերադառնում են։
Քրիստինա Ագիլերան լրագրողներին պատմում է․ «Սարսափելի է անդադար ապրել՝ վախենալով ճարպակալումից։ Ես երբեք չեմ կարողացել հանգիստ օգտագործել իմ սիրելի սնունդը, որովհետև անդադար վախեցել եմ, որ կգիրանամ։
Տարիներ շարունակ իմ օրը սկսվում է կշեռքի վրա կանգնելուց։ Իմ տրամադրությունը միշտ կախված է կշեռքի ցույց տված թվերից։
Որոշել եմ, որ շուտով  դադարելու եմ պայքարել գենետիկայի դեմ և հարմարվելու եմ իմ ավելորդ քաշին։ Այդ ժամանակ ես կլինեմ գեր, բայց երջանիկ»։