Որո՞նք են Սարգիս Գրիգորյանի կյանքի գլխավոր արժեքները

Դերասան Սարգիս Գրիգորյանը բավականին ակտիվ է իր սոցցանցերում։ Նա պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում իր ընտանիքի և ընկերների հետ։ Վերջին հրապարակված լուսանկարում դերասանը աղջիկների՝ Յանայի ու Եվայի հետ է։ Մինչ այդ էլ դերասանը լուսանկար էր հրապարակել կնոջ՝ դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։
Դերասանի կատարած բազմաթիվ հրապարակումներից պարզ երևում է, որ նա շատ է կարևորում իր ընտանիքն ու դրա բարօրությունը, ինչը նաև երևում է լուսանկարներին կից արված մեկնաբանությունից։ «Տեր եղեք ձեր հարստությանը․ հայրենիք, ընտանիք ու ընկերներ»,- գրել է դերասանը։