«Ինձ կարոտած երկրպագուներին խոստանում եմ միայն մի բան». Հասմիկ Կարապետյանը լավ նորություն ունի

Երգարվեստում երկարատև լռությունից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը նախորդ տարի վերադարձավ նոր տեսահոլովակով, սակայն դրան հաջորդեց ամուսնու աշխատանքի բերումով Կանադա մեկնելն ու Հասմիկը կրկին լռեց:
Sowbiz.am կայքի հետ զրույցում երգչուհին պատմեց շոու-բիզնես վերադառնալու ցանկության, հայ աստղերի հետ շփման և իր ընտանիքի մասին:

-Բոլոր հիթ-շքերթներում առաջին տեղը զբաղեցնելուց, համերգներից ու ոլորտում ձեր ակտիվ գործունեությունից հետո չե՞ք կարոտում շոու-բիզնեսը։ Ասպարեզ վերադառնալու մտքեր կա՞ն։

Ասպարեզ վերադառնալու մտքեր եղել են, կան ու կլինեն։ Յուրաքանչյուր մարդ, ով անցել է ստեղծագործական բուռն, շատ դրականթեպետ դժվարություններով լի ճանապարհ, միանշանակ չի կարող այդքան հեշտ ապրել առանց այդ ամենի։ Այստեղ գալիս է օգնության գիտակցությունը ես հասկանում եմ, որ մայր եմ, որ կյանքի այլ էտապում եմ։ Ինքս ինձ անընդհատ ասում եմ, որ սա ժամանակավոր է, կգա ժամանակ, և ես կրկին կակտիվանամ արվեստում՝ չնայած մեր այսօրվա երգարվեստի տեսակն ինձ այդքան էլ չի ոգևորում։
Երբ ես սկսեմ կրկին ստեղծագործել, առաջին հերթին դա կանեմ իքնս ինձ համար, իմ հոգևոր հանգստության և ինքնաարտահայտման համար և, իհարկե, իմ շատ սիրելի ու նվիրված երկրպագուների, ովքեր ինձնից նոր երգեր, տեսահոլովակներ ու համերգներ են սպասում։ Դա միայն դաշտում լինելու համար չեմ անի, որովհետև ես այդ անիմաստ վազքի մեջ այս պահին ընդհանրապես չկամ:  

Ինչո՞վ եք զբաղվում հիմա, ինչպե՞ս է անցնում ձեր առօրյան:

Ես ինքս եմ կայացրել իմ որոշումը և եթե ընտրել եմ ընտանիք, ապա հետ չեմ կանգնի իմ որոշումից ու վերադառնամ ասպարեզ։ Եթե անկեղծ լինեմ, ասպարեզ էլ չկա հիմա, հիմա ես մեծ խթաններ չեմ տեսնում երգարվեստում խիստ ակտիվ լինելու համար։ Այս պահին լիովին ինձ նվիրել եմ ընտանիքիս ու երեխայիս և կարծում եմ, որ դրանից կարևոր ոչինչ չկա։
Ի
հարկե, բոլորիս համար կարևոր է նաև սիրված աշխատանքը, ես ստեղծագործում եմ, գրում եմ նոր երգեր, ունեմ աշակերտ, ում փոխանցում եմ տարիների ընթացքում կուտակածս փորձը։ Եվ դա ինձ շատ է ոգևորում:
Ե
ս ցանկանում եմ, որպեսզի իմ երեխան ողջ կայնքում զգա իմ սերը և ուշադրությունը։

Երկրպագուներն անհամբեր սպասում են նորության՝ նոր նախագիծ, համերգ, երգ, տեսահոլովակ: Ինչո՞վ կուրախացնեք նրանց:

Ինձ կարոտած երկրպագուներին այս պահին, ցավոք, ոչինչ չեմ կարող խոստանալ, բայց նրանց շնորհակալ եմ, որ նրանք անկախ ամեն ինչից իմ կողքին են, և խոստանում եմ միայն մի բան, որ այս ամենը ժամանակավոր է։ Ուղղակի նրանք պետք է ըմբռնումով մոտենան և հասկանան, որ մայր լինելը այդքան էլ հեշտ չէ։

-Պահպանո՞ւմ եք շփումը երկրպագուների հետ:

-Պահպանել եմ ու պահպանում եմ, որովհետև միշտ անմիջական մարդ եմ եղել և դա չի էլ վերանա իմ միջից։ Միշտ երկրպագուներիս մոտ եմ եղել և արհեստականորեն ինձ չեմ հեռվացրել, որովհետև կարծում եմ, եթե դու խաղաս, այդ անհասանելիությունը շատ արհեստական կստացվի։
Փ
առք Աստծո, կա այդ օնլայն հարթակը, և մենք միշտ շփվում ենք ու նրանք միշտ սրտանց ուրախանում եմ իմ յուրաքանչյուր հաջողությամբ ու ձեռքբերմամբ։

-Իսկ  մնացե՞լ է շոու-բզինեսի աստղերի հետ մտերմությունը, ընկերությունը շարունակվո՞ւմ է:

Շշու-բիզնեսից շատերի հետ կա շփում, միմյանցից տեղյակ ենք, բայց կան ներկայացուցիչներ, ովքեր ընկերներ էին, սակայն  շատ երկար տարիների  մտերիմ ընկերությունից հետո դարձան պարզապես կոլեգաներ։ Դա իրենց ընտրությունն է:
Շոուբիզնեսում ես երբեք շատ ընկերներ չեմ ունեցել։ Եթե լինեմ անկեղծ՝ նրանք ինձ երբեք մոտ և հոգեհարազատ չեն եղել իրենց տեսակով, և ես, լինելով նույն բնագավառից, ինձ միշտ ուրիշ կողմում եմ զգացել:

-Ձեր կարծիքով ո՞րն է  դրա պատճառը:

-Ես չեմ կարողացել ընդունել որոշ շոուբիզնեսյան օրենքներ, որոնք անհրաժեշտ են բարձունքների հասնելու համար:
Երբեք չեմ քծնել ինչ-որ մեկին, որպեսզի կարիերայում առաջ գնամ, չեմ թակել դռներ, որպեսզի ինձ ինչ-որ բան հասնի: Երբեք մրցակցության մեջ չեմ եղել ուրիշների հետ, զբաղվել եմ իմ գործով, ստեղծագործել եմ, ինձ վեր եմ պահել շատ ու շատ  ոչ հաճելի երևույթներից, որոնք ոլորտում առկա էին: Միգուցե դա է պատճառը, որ չեմ կարողացել ձուլվել և ունենալ շատ մտերիմ  ընկերներ այդտեղ։

Ընտրել եմ հատուկենտ մարդկանց, որոնց մեջ ես առաջին հերթին տեսել եմ մարդկային բարձր հատկանիշներ։ Միգուցե ես ավելի մտերիմ ու ջերմ եմ ժողովրդի հետ, քան պետք  է լինեմ, ավելի հասարակ եմ, որովհետև արհեստական անհասանելիություն չեմ խաղում։

 Շոու-բիզնեսում նախանձը շատ է։  Փառք Աստծո,  ես չեմ նախանձում, այլ  ուրախանում եմ ուրիշների հաջողությամբ, իսկ մեր բնագավառում միշտ տեսնում եմ երկերեսանիություն մարդիկ իրար ժպտում են, իսկ հետո կարող են չարախոսել նույն մարդու մսսին, ում հենց նոր համբուրեցին, ում հետ գրկախառնվեցին։ Շատերը դա անում են գումարի ու փառքի պատճառով։ Ինձ համար դրանք երկրորդական բաներ են, ինձ համար մարդ լինելն է կարևոր։

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այդ ոլորտում սկսնակներին:

-Սկսնակներին միայն մի բան կասեմ. տարբեր երևույթներ կան, որոնք քեզ բերում են այն կետին, որին դու պետք է հասնես։ Ամենակարևորը ստեղծագործելու շնորհն է, հետո արդեն կյանքդ այնպես է դասավորվում, որ հայտնվում ես այն մարդկանց միջավայրում, որտեղ շարունակվում է քո ստեղծագործական կյանքը, և այն, ինչ պետք է լինի, լինում է։
Խորհուրդ եմ տալիս արվեստի մարդ լինել և մնալ մարդ, չտառապել աստղային հիվանդությամբ, չնայել մարդկանց  վերևից, լինել աշխատասեր, չընկճվել և քայլել դեպի երազանքը:

 Ունեք հրաշք բալիկ և մայրիկ լինելը ձեզ շատ դուր է  գալիս, մտածե՞լ եք  կրկին մայրանալու, շատ երեխաներ ունենալու մասին:

Ես շատ սիրել եմ ու հիացմուքնով եմ նայել այն ընտանիքներինորտեղ կան շատ երեխաներ, որովհետև երեխաները հարստություն են, երեխաները շատ չեն լինում: Բայց ինքս ինձ համար չեմ մտածել շատ երեխաներ ունենալու մասին։
Սակայն Աստծո կամքով այնպիսի անակնկալներ են լինում, որ չէինք էլ սպասում։ Այս քանի տարիների ընթացքում հասկացել եմ, որ շատ անձնազոհ մայրիկ եմ, բայց առաջ միշտ քննադատել եմ այդպիսի մայրիկներին: Եթե այդպիսին չլինեի, կունենայի դայակ, և ես կշարունակեի զբաղվել իմ գործունեությամբ։
Աստծո գործերն անքննելի են, և եթե Տաթևը մի օր քույր կամ եղբայր ունենա, մենք բնականաբար շատ ուրախ կլինենք։

Երկար տարիներ հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի հարսնացուներից էիք, ի՞նչը Ձեզ գրավեց Ձեր ամուսնու՝ Շանթի մեջ:

Իմ ու Շանթի դեպքում կարող եմ ասել, որ ինձ ընտրեցին, ոչ թե ես ընտերցի, որովհետև իմ և Շանթի ծանոթությունը, ամուսնությունը շատ հետաքրքիր ստացվեց և շատ արագ։
Ասես դա ի վերուստ որոշված լիներ, որ այդքան իրարից հեռու ապրող, իրարից այդքան տարբեր մարդիկ կարող են միանալ ու ընտանիք կազմել։

Կարծում եմ վերևների մատը խառն էր, նախախնամություն կար, որովհետև ես շատ երկար տարիներ միայնակ էի և այստեղ չէի կարողանում ոչ մի ընտրություն կատարել, ինձ նվիրել էի իմ երգարվեստին ու մտածում էի, որ երբեք չեմ ամուսնանա՝ չնայած ցանկությունը շատ մեծ էր։
Շանթը
մաքուր է, ազնիվ և ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին որ կամ՝ իմ բոլոր բարդություններով, որովհետև ես լինելով ինքնուրույն կին, ունենալով իմ ցանկությունները, բարդ բնավորությունը, չսիրելով ենթարկվել, սովոր եմ ինքս տնօրինել իմ ժամանակն ու ազատությունը։ Շանթը հարգում է այդպիսի կանանց։

 Կարծում եմ շատ լավ է դասավորվել իմ կյանքը. ես հենց արվեստի մեջ եմորովհետև ես կյանքի շատ հետաքրքիր և հուզիչ պահեր եմ ունեցել, որովհետև ստեղծագործող մարդու ներաշխարհը լիովին այլ է։ Ստեղծագործող մարդու հոգու լարերը միշտ տարբերվում են մյուսներից, որովհետև նա այլ աչքերով է նայում, շատ բաներ է զգում, գիտակցում։ Ես ուրախ եմ, որ ստեղծել եմ մի ընտանիք, որտեղ կեղծիք չկա։ Աստծուց անչափ շնորհակալ եմ աղջկաս համար, ով իսկապես յուրահատուկ ու խելացի բալիկ է։ Լավ կամ վատ ընտանիքներ չեն լինում, լինում են տարբեր ընտանիքներ։ Յուրաքանչյուր ընտանիք ունենում է իր ոճը, ձևը, տեսակը գույնը, հարաբերությունները։ 

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ, ո՞րն է  ձեր գլխավոր ձեքռբերումը:

Կարծում եմ, որ երջանիկ մարդ եմ, որովհետև կյանքում ձեռքբերումներ շատ եմ ունեցել և ունենում եմ։ Ամեն մարդու կյանքում ամենակարևոր ձեռքբերումը ընտանիքն է, երեխան, որովհետև դա բնության կողմից տրված ամենակարևոր երևույթն է։
Սակայն ընտանիքից հետո ինձ համար հաջորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ ես սովորեցի չչարանալ, չնախանձել և ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Դա շատ դժվար է, բայց ես կարողացա աշխատել ինձ վրա։

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի